18:51  ,  29 սեպտեմբերի, 2023

«Արարատ-Արմենիան» ուժեղ էր «Արարատից» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 10-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ընդունեց «Արարատին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

«Արարատ-Արմենիայից» աչքի ընկան գվինեացի հարձակվող Մոհամեդ Յատարան ու նիգերիացի կիսապաշտպան Մաթյո Գբոմադուն։ «Արարատի» գոլը խփեց կիսապաշտպան Արմեն Նահապետյանը։

«Արարատ-Արմենիան» 22 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 1 միավոր է հետ առաջատար «Փյունիկից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Արարատը» 7-րդն է՝ 11 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Արարատ»՝ 2:1 (տեսանյութ)

Մոհամեդ Յատարա, 25, Մաթյո Գբոմադու, 81 -  Արմեն Նահապետյան 86

«Փյունիկ» - «Ալաշկերտ»՝ 19:00

Սեպտեմբերի 30

«Վան» - «Նոա»՝ 15:00

«Շիրակ» - «Վեստ Արմենիա»՝ 19:00

Սեպտեմբերի 28

«Ուրարտու» - ԲԿՄԱ՝ 2:1 (տեսանյութ)

Արաս Օզբիլիս, 75, 11մ, Յայա Սանոգո, 85 - Գրենիկ Պետրոսյան, 52, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս