Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանն արժանացել է սպորտային մարմնամարզության World Challenge Cup շարքի գավաթակրի կոչմանը հենացատկում, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։
Արթուր Դավթյանը հենացատկում ոսկե մեդալներ էր նվաճել Քաթարի մայրաքաղաք Դոհայում եւ Խորվաթիայի Օսիեկ քաղաքում անցկացված փուլային մրցաշարերում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում