17:12  ,  29 սեպտեմբերի, 2023

Ռոբերտ Արզումանյանը հեռացավ «Նոայի» գլխավոր մարզիչի պաշտոնից

Ռոբերը Արզումանյանը հեռացել էր «Նոայի» գլխավոր մարզիչի պաշտոնից։ Նա 2022թ․ օգոստոսին էր գլխավորել երեւանյան թիմը։

«Սիրելի երկրպագուներ, տեղեկացնում ենք, որ «Նոա» ՖԱ-ի և մարզիչ Ռոբերտ Արզումանյանի միջև կնքված աշխատանքային պայմանագրի ավարտով պայմանավորված՝ Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Նոա» ՖԱ-ից:

 «Նոա» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Ռոբերտ Արզումանյանին այս 1 տարվա ընթացքում կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար:

Մաղթում ենք Ռոբերտ Արզումանյանին ամենայն բարիք և հաջողություններ կարիերայում»,- նշվում է «Նոայի» հաղորդագրությունում:

Հայաստանի Պրեմիեր լիգայի 9 տուրից հետո «Նոան» 15 միավորով 5-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս