21:28  ,  28 սեպտեմբերի, 2023

Սերխիո Ռամոս․ «Բարսելոնայի» նկատմամբ հաղթանակը կլինի հուզական բոնուս

«Սեւիլիայի» պաշտպան Սերխիո Ռամոսը «Բարսելոնայի» դեմ հադիպումից առաջ հույս է հայտնել, որ կհասնեն հաղթանակի, ինչը հուզական բոնուս կդառնա թիմի համար։

«Լա Լիգայում եւ Չեմպիոնների լիգայում «Բարսելոնան» ֆավորիտ է, ինչը լրացուցիչ մոտիվացիա է։ Այսպիսի մրցակիցների դեմ խաղալը հրաշալի է, իսկ հաղթանակը կլինի հուզական բոնուս։

Իմ խնդիրն է լավ պաշտպանական գիծ ապահովելը, որպեսզի դարպասը մնա անառիկ, որպեսզի մյուս գծելը հանգիստ իրենց գործն անեն։ Դա մեզ թույլ կտա աճել եւ առաջադիմել»,- Սերխիո Ռամոսի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի «Բարսելոնա» - «Սեւիլիա» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում