Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» 2022-2023 թվականների ֆինանսական տարին ամփոփել է 304 միլիոն եվրո զուտ շահույթով հարկերի վճարումից հետո, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
«Բարսելոնան» եկամուտի ռեկորդային ցուցանիշ է ապահովել առեւտրային հարթակներում՝ 351 միլիոն եվրո (+ 43 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ)։
Հովանավորներից ստացած գումարը կազմել է մոտ 200 միլիոն եվրո։
Barça Stores առեւտրային ցանցի եկամուտը հասել է 100 միլիոն եվրոյի, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում