Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 10-րդ տուրում չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուն» ընդունեց ԲԿՄԱ-ին եւ կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։
«Ուրարտուից» աչքի ընկան 33-ամյա հարձակվող Արաս Օզբիլիսն ու ֆրանսիացի հարձակվող Յայա Սանոգոն։
«Ուրարտուն» 20 միավորով երկրորդն է եւ 3 միավոր հետ է առաջատար «Փյունիկից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ ԲԿՄԱ-ն 6-րդն է՝ 13 միավոր։
Հայաստանի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր
«Ուրարտու» - ԲԿՄԱ՝ 2:1 (տեսանյութ)
Արաս Օզբիլիս, 75, 11մ, Յայա Սանոգո, 85 - Գրենիկ Պետրոսյան, 52, 11մ
Սեպտեմբերի 29
«Արարատ-Արմենիա» - «Արարատ»՝ 17:00
«Փյունիկ» - «Ալաշկերտ»՝ 19:00
Սեպտեմբերի 30
«Վան» - «Նոա»՝ 15:00
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում