16:43  ,  28 սեպտեմբերի, 2023

«Ռեալը» պատրաստ է առաջարկ անել Վիկտոր Օսիմենին

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» պատրաստ է առաջարկ անել Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենին, հաղորդում է Sky Sports-ը։

24-ամյա ֆուտբոլիստը դժգոհություն էր հայտնել իր կողմից չիրացրած 11-մետրանոցի վերաբերյալ «Տիկտոկ» սոցիալական ցանցի` «Նապոլիի» պաշտոնական էջում ծաղրական տեսանյութի առիթով։ Ֆուտբոլիստը սպառնացել էր դատական կարգով փոխհատուցում պահանջել նեապոլյան ակումբից իրեն վարկաբեկելու համար։

Օսիմենի ծառայություններով հետաքրքված են նաեւ սաուդյան ակումբներ եւ Լոնդոնի «Չելսին»։

Իտալիայի անցած առաջնությունում Օսիմենը մասնակցել է 32 հանդիպման, խփել 26 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում