14:16  ,  28 սեպտեմբերի, 2023

Գվարդիոլան․ Երեք տիտղոսն էլ բավարար կլինի

Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Նյուքասլ Յունայթեդից» կրած 0:1 հաշվով պարտությունը եւ պայքարից դուրս մնալը։

«Կարծո՞ւմ եք մեր նպատակը չորս տիտղոս նվաճելն էր։ Երեք տիտղոսն էլ բավարար կլինի։

Մենք անհավանական խաղ ցուցադրեցինք, բայց ընդմիջումից հետո նրանք մեծացրին ճնշումը, խաղացին ավելի ագրեսիվ եւ գոլ խփեցին։ Շնորհավորում ենք «Նյուքասլին»»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» 10 խաղում առաջին անգամ պարտություն կրեց հիմնական ժամանակում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս