13:54  ,  28 սեպտեմբերի, 2023

«Ռեալը» նոր պայմանագիր կկնքի Կամավինգայի հետ

Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր կկնքի Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Էդուարդու Կամավինգայի հետ ավելի լավ ֆինանսական պայմաններով, հաղորդում է Relevo-ն։ 20-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։ Արքայական ակումբը կբարձրացնի նրա աշխատավարձը։

Կամավինգան 2021 թվականին ֆրանսիական «Ռենից» է տեղափոխվել «Ռեալ» 40 միլիոն եվրոյի դիմաց։

Անցած մրցաշրջանում Կամավինգան Իսպանիայի առաջնությունում մասնակցել է 37 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս