Լոնդոնի «Արսենալը», «Չելսին», «Վեստ Հեմը», «Ֆուլհեմը», «Լիվերպուլը», «Էվերտոնը», «Բլեքբերնը», «Բորնմուտը» դուրս եկան Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։
«Մանչեսթեր Սիթին» դուրս մնաց պայքարից՝ 0:1 հաշվով պարտվելով «Նյուքասլ Յունայթեդին» (տեսանյութ), որի միակ գոլը խփեց շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը։
«Արսենալը» անգլիացի հարձակվող Ռեյս Նելսոնի գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթեց «Բրենթֆորդին» (տեսանյութ), «Չելսին» նույն հաշվով ուժեղ էր «Բրայթոնից» (տեսանյութ) սենեգալցի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնի դիպում հարվածի արդյունքում, «Վեստ Հեմը» դարձյալ 1:0 հաշվով հաղթանակի շնորհիվ պայքարից դուրս թողեց «Լինքոլնին» (տեսանյութ)։
«Լիվերպուլը» 3:1 հաշվով առավելության հասավ «Լեսթեր Սիթիի» նկատմամբ (տեսանյութ)։
«Էվերտոնը» 2:1 հաշվով հաղթեց «Աստոն Վիլային» (տեսանյութ), «Ֆուլհեմը» նույն հաշվով՝ «Նորվիչին»։ «Բլեքբերնը» պարտության մատնեց «Կարդիֆին»՝ 5:2, «Բորնմուտը»՝ «Սթոք Սիթիին» (2:0)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում