Աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը շնորհավորել է աշխարհի 14-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովին Չինաստանի Չժուհայ քաղաքում անցկացված ATP-250 շարքի մրցաշարի տիտղոսը նվաճելու առթիվ։
«Բրավո, եղբայր»,- գրել է Ջոկովիչը սոցիալական ցանցերում Խաչանովի հաղթանակի մասին հրապարակման մեկնաբանություններում։
Չժուհայի մրցաշարի եզրափակիչում Խաչանովը 7:6 (7:2), 6:1 պարտության էր մատնել ճապոնացի Յոշիհիտո Նիշիոկային՝ նվաճելով 5-րդ տիտղոսը ATP մրցաշարերում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում