Ֆրանսիական «Մարսելը» հայտարարեց գլխավոր մարզիչի պաշտոնում 45-ամյա իտալացի Ջենարո Գատուզոյի նշանակման մասին։ Նա փոխարինեց 58-ամյա իսպանացի Մարսելինո Գարսիա Տորալին, որի ղեկավարությամբ թիմն անցկացրեց ընդամենը 7 հանդիպում։
Գատուզոյի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Իտալիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Գատուզոն մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է շվեյցարական «Սյոնը», իտալական «Պալերմոն», «Պիզան», «Միլանը», «Նապոլին», իսպանական «Վալենսիան»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում