20:23  ,  27 սեպտեմբերի, 2023

ՊՍԺ-ի ֆուտբոլիստը կվիրահատվի եւ բաց կթողնի մի քանի ամիս

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի պորտուգալացի ձախ պաշտպան Նունու Մենդեշը կվիրահատվի եւ բաց կթողնի առնվազն չորս ամիս, հաղորդում է Goal.com-ը։

21-ամյա ֆուտբոլիստը ծնկատակի ջլի վնասվածք էր ստացել։ Վիրահատությունը տեղի կունենա Ֆինլանդիայում։

Նունու Մենդեշը 2022թ․ ամռանը պորտուգալական «Սպորտինգից» է տեղափոխվել ՊՍԺ, որը նրա տրանսֆերի համար վճարել էր 38 միլիոն եվրո։

Այս ընթացքում Նունու Մենդեշը ՊՍԺ-ի հետ մասնակցել է 69 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում