19:14  ,  27 սեպտեմբերի, 2023

«Միլանը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Մայք Մենիանի հետ

Իտալական «Միլանը» ցանկանում է երկարաձգել համագործակցությունը Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Մայք Մենիանի հետ, հաղորդում է gazetta.it-ը։ Ակումբի ներկայացուցիչներն արդեն սկսել են բանակցությունները դարպասապահի գործակալի հետ։

28-ամյա խաղացողը պահանջում է տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ։ Այժմ նա ստանում է 2,8 միլիոն եվրո։

Մայք Մենիանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս