Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը մոտ է գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմի հիմնական կազմ վերադառնալուն, հաղորդում է t-online-ը։
«Մանուել Նոյերի վերադարձին քիչ է մնացել։ Կարող է մի քանի օրվա հարց լինել։ Իհարկե, պետք է զգույշ լինել, քանի որ նա տեւական ժամանակ չի խաղացել։ Հիմա կարեւոր է ճիշտ վերահսկել ծանրաբեռնվածությունը։ Հույս ունենք, ամեն ինչ դրական կլինի եւ արդեն հաջորդ շաբաթ թիմի հետ կլինի»,- ասել է «Բավարիայի» մարզական տնօրեն Կրիստոֆ Ֆրոյնդը։
Նոյերը ոտքի կոտրված էր ստացել 2022թ․ դեկտեմբերին։ Այս տարվա օգոստոսին նա վերսկսել էր մարզումները, սակայն դարձյալ առողջական խնդիրներ էր ունեցել։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում