Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում անցկացվող շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնության 6-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը սեւերով պարտության մատնեց ֆրանսիացի Բենժամեն Դեֆրոմոնտին եւ 4,5 միավորով բաժանում է 7-20-րդ տեղերը։ 6 առաջատարներն ունեն 5-ական միավոր։
Կանանց առաջնությունում Մարիամ Մկրտչյանը սպիտակ ֆիգուրներով հաղթեց չինացի Միաոյի Լուին եւ բաժանում է 2-4-րդ տեղերը։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ասյա Եդիգարյանը սպիտակներով առավելության է հասել Պանամայի ներկայացուցիչ Էշլի Ալեքսանդրա Կաստիլյո Բեյտիայի նկատմամբ եւ 3,5 միավորով բաժանում է 25-32-րդ տեղերը։
Միանձնյա առաջատարն ամերիկացի Կարիսա Յիպն է՝ 5,5 միավոր։
Առաջնությունում կանցկացվի 11 տուր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում