16:02  ,  27 սեպտեմբերի, 2023

Հայաստանի Մ-17 թիմը պատրաստվում է Կոսովոյի, Հյուսիսային Մակեդոնիայի եւ Վրաստանի հետ խաղերին

Ֆուտբոլի կանանց Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի Մ-17 հավաքականը կմեկնի Կոսովո, որտեղ կմասնակցի Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման փուլի մինի-մրցաշարին: Հոկտեմբերի 3-ին Հայաստանի թիմը կմրցի Կոսովոյի, հոկտեմբերի 6-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի, հոկտեմբերի 9-ին՝ Վրաստանի հետ:

Հավաքականի գլխավոր մարզիչ Մարիամ Ստեփանյանը հավաքին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ

Լիլիթ Բաբայան - «Փյունիկ-աղջիկներ»
Արիանա Իսրայելյան - «Փյունիկ-աղջիկներ»
Շողեր Սարդարյան - «Ուրարտու-աղջիկներ»
Վիոլետա Մուսախանյան - «Վեստ Արմենիա-աղջիկներ»

Պաշտպաններ

Անի Օհանյան - «Ուրարտու-աղջիկներ»
Սուսաննա Սահակյան - «Ուրարտու-աղջիկներ»
Քնարիկ Բաղդասարյան - «Արարատ-Արմենիա-աղջիկներ»
Լիլիթ Կարապետ - «Արարատ-Արմենիա-աղջիկներ»
Նարե Մեծոյան -«Լեռնային Արցախ-աղջիկներ»
Էդիտա Մարության - «Սյունիք-աղջիկներ»

Կիսապաշտպաններ

Ռուզաննա Խաչատրյան - «Սուրենավան-աղջիկներ»
Անի Թադևոսյան - «Վեստ Արմենիա-աղջիկներ»
Կարինե Մկրտչյան - «Փյունիկ-աղջիկներ»
Էլինա Մարտիրոսյան - «Արարատ-Արմենիա-աղջիկներ»
Տաթև Խաչատրյան - «Արարատ-Արմենիա-աղջիկներ»
Մարիաննա Վարդանյան - «Ուրարտու-աղջիկներ»
Մանե Ասլանյան - «Ուրարտու-աղջիկներ»
Արմինե Վարդանյան - «Նոա-աղջիկներ»
Վիկտորյա Հակոբյան - «Փյունիկ-աղջիկներ»
Մանե Ներսեսյան - «Իգլս» (ԱՄՆ)

Հարձակվողներ

Շուշանիկ Հարությունյան - «Ուրարտու-աղջիկներ»
Ռուզաննա Ինջյան - «Ուրարտու-աղջիկներ»
Միկա Պապյան - «Սյունիք-աղջիկներ»
Մարիա Վարդանյան - «Վոլգոգրադ-աղջիկներ» (Ռուսաստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս