Աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը կմասնակցի գոլֆի Ռայդերի գավաթի խաղարկության ժամանակ անցկացվելիք բոլոր աստղերի հանդիպման, հաղորդում է ESPN-ը։
Նովակ Ջոկովիչը Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ, ուելսցի Գարեթ Բեյլի հետ ընդգրկված կլինի նույն թիմում։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Բեյլը սկսել է պրոֆեսիոնալ կարիերա գոլֆում։
Աստղերի մրցախաղը տեղի կունենա Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Ռայդերի գավաթի խաղարկությունը նախատեսված է սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում