Իսպանական «Ռեալ Սոսիեդադի» եւ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի մասնակցի «Վալենսիայի» դեմ առաջիկա հանդիպմանը։ Ֆուտբոլիստը չի ընդգրկվել թիմի հայտացուցակում, հաղորդում է «Ռեալ Սոսիեդադի» մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արսեն Զախարյանը վարակվել է կորոնավիրուսով։ Նա ապաքինվել է եւ անցնում է վերականգնողական փուլ։
Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի «Վալենսիա» - «Ռեալ Սոսիեդադ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:30-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում