13:59  ,  27 սեպտեմբերի, 2023

«Շալկեն» հեռացրեց գլխավոր մարզիչին

Գերմանական «Շալկեն» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց 49-ամյա գերմանացի Թոմաս Ռայսին, հաղորդում է Գելզենկիրխեն քաղաքը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։

«Մինչեւ վերջին պահը փորձում էինք հաղթահարել խաղային անկումը Թոմաս Ռայսի հետ, սակայն ներքին քննարկումներից հետո հասկացանք, որ չկա բացասական ընթացքը հաղթահարելու հնարավորություն նախկին մարզչական շտաբի հետ»,- ասել է ակումբի մարզական տնօրեն Անդրե Հեխելմանը։

Թոմաս Ռայսը 2022թ․ հոկտեմբերին էր գլխավորել «Շալկեն», որը Գերմանիայի ընթացիկ առաջնության 7 տուրից հետո 7 միավորով 16-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում