13:19  ,  27 սեպտեմբերի, 2023

Ջենարո Գատուզոն կգլխավորի «Մարսելը»

Իտալական «Միլանի», «Նապոլիի» եւ իսպանական «Վալենսիայի» նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կգլխավորի ֆրանսիական «Մարսելը», հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։

Առաջիկա ժամերին 45-ամյա իտալացի մասնագետը կժամանի Մարսել։

Նրա նախորդ ակումբը «Վալենսիան» էր, որտեղ Գատուզոն աշխատեց վեց ամիս։

«Մարսելը» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել էր 58-ամյա իսպանացի Մարսելինո Գարսիա Տորալին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում