12:58  ,  27 սեպտեմբերի, 2023

Թալանել են Սերխիո Ռամոսի առանձնատունը

Սեւիլիայում թալանել են իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի առանձնատունը, հաղորդում է իսպանական ABC-ն։

Հանցագործությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի «Սեւիլիա» - «Լանս» (1:1) հանդիպման ժամանակ։

Տանը եղել են «Սեւիլիայի» ֆուտբոլիստի երեխաները դայակի հետ։ Նրանք չեն տուժել։ Հանցագործները գողացել են թանկարժեք ոսկերչական զարդեր։

Սերխիո Ռամոսն այս ամիս է ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել «Սեւիլիա»՝ կնքելով մեկ տարվա պայմանագիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում