12:37  ,  27 սեպտեմբերի, 2023

Չավի․ Մեր սխալների հետեւանքով չկարողացանք հաղթել

«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է 2:2 հաշվով ոչ ոքի արդյունքը «Մալյորկայի» հետ Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի արտագնա խաղում։

«Մեզ հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը, բայց մեր սխալը դարձյալ ստիպեց հայտնվել հետապնդողի դերում։ Մեր սխալների հետեւանքով չկարողացանք հաղթել այս խաղում։

Մեզ պետք է կատարելագործվել պաշտպանությունում։ Անցած մրցաշրջանում այն շատ լուրջ տեսք ուներ։

Այս խաղում էլ կենտրոնացած էինք գործում, բայց թույլ տվեցինք երկու սխալ։ Դրանք պետք է չլինեին»,- Չավիի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

«Բարսելոնան» 7 խաղից հետո 17 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնան» 6 խաղից հետո ունի 16 միավոր։ Երրորդ տեղում է «Ռեալը», որը 6 խաղում վաստակել է 15 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում