16:34  ,  26 սեպտեմբերի, 2023

«Տիգրեսի» նախագահին սպանել են թիմի պարտությունից հետո

Կոլումբիայի «Տիգրես» ֆուտբոլային ակումբի նախագահ Էդգար Պայեսին սպանել են Կոլումբիայի երկրորդ լիգայի առաջնությունում թիմի կրած պարտությունից հետո, հաղորդում է El Colombiano-ն՝ նշելով, որ անհայտ մարդը մոտոցիկլով մոտեցել է Պայեսի ավտոմեքենային եւ դիմահար կրակով գնդակահարել նրան։ Ակումբի նախագահին տեղափոխել են հիվանդանոց, սակայն փրկել նրա կյանքը չի հաջողվել։

«Տիգրես» ակումբը պաշտոնական հայտարարությամբ հաստատել է Պաեսի սպանությունը՝ ցավակցելոն նրա ընտանիքին եւ ընկերներին։

Կոլումբիայի երկրորդ լիգայում «Տիգրեսը» 13 խաղից հետո 9 միավորով վերջին տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս