Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» ղեկավարությունը մտադիր է գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացնել ֆրանսիացի Ռուդի Գարսիային, հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport-ը։
Նեապոլյան ակումբը դիտարկում է ֆրանսիական «Մարսելի» նախկին գլխավոր մարզիչ Իգոր Տուդորի եւ ֆրանսիական ՊՍԺ-ից ամռանը հեռացած Կրիստոֆ Գալտիեի թեկնածությունները։
Ռուդի Գարսիան այս ամռանն է «Նապոլիի» գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինել իտալացի Լուչանո Սպալետիին։
Իտալիայի առաջնության 5 տուրից հետո «Նապոլին» 8 միավորով 7-րդ տեղում է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում