14:44  ,  26 սեպտեմբերի, 2023

Իբրահիմովիչը «Միլանի» սեփականատիրոջ հետ քննարկել է հնարավոր վերադարձը

Իտալական «Միլանի» եւ Շվեդիայի հավաքականի նախկին հարձակվող, անցած մրցաշրջանից հետո ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտած 41-ամյա Զլատան Իբրահիմովիչը «Միլանի» սեփականատեր Ջերի Կարդինալեի հետ քննարկել է իր հնարավոր վերադարձը ակումբ, հաղորդում է Calciomercato-ն։

Կարդինալեն ցանկանում է Իբրահիմովիչին տեսնել իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմի ղեկավար կազմում։ Հնարավոր է՝ Իբրահիմովիչը դառնա թիմի պետը եւ ներկա լինի մարզումներին։

Իբրահիմովիչի վերջին ակումբը «Միլանն» էր։ 1999 թվականին կարիերան սկսած շվեդ խաղացողը հանդես է եկել նաեւ «Մալմյոյում», «Այաքսում», «Յուվենտուսում», «Ինտերում», «Բարսելոնայում», ՊՍԺ-ում, «Մանչեսթեր Յունայթեդում» եւ «Լոս Անջելես Գելաքսիում»՝ 819 խաղում խփելով 493 գոլ, կատարելով 201 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս