14:03  ,  26 սեպտեմբերի, 2023

Տեբաս․ Անգլիայի Պրեմիեր լիգայում շատ գումարներ են ծախսում անիմաստ

Իսպանական ֆուտբոլային Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է որոշ եվրոպական լիգաների տրանսֆերային քաղաքականությունը։

«Կարելի է վերլուծել իրավիճակն ամեն լիգայում առանձին։ Ես կարծում եմ, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում շատ գումարներ են ծախսում անիմաստ։ Որեւէ ֆուտբոլիստի չեմ առանձնացնի, բայց շատ տրանսֆերներ գերագնահատված են։

Իսպանական Լա Լիգան կարելի է համեմատել միայն գերմանական Բունդեսլիգայի հետ, քանի որ այս երկու լիգաներն են կայուն։ Հարի Քեյնի տրանսֆերն առաջին դեպքն է Բունդեսլիգայում այդքան բարձր գնով։

Լա Լիգայում էլ կարելի է կիրառել անգլիական Պրեմիեր լիգայի պրակտիկան եւ բացել դռները որոշ ամերիկացի ներդրողների համար։

Իտալիայում կան մի քանի հովանավորներ, նաեւ պետությունն է ակումբներին պարտքերի մարման հետաձգելու հնարավորություն տվել։ Նրանք նաեւ հետաքրքիր հարկային կանոններ ունեն օտարերկրացի ֆուտբոլիստների համար»,- Տեբասի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս