09:35  ,  26 սեպտեմբերի, 2023

Վինիսիուսը վերականգնվել է եւ պատրաստ է առաջիկա խաղին

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը վերականգնվել է եւ մարզվել է իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի ընդհանուր խմբում։ Նա պատրաստ է առաջիկա հանդիպմանը, հաղորդում է Marca-ն։

Վինիսիուսը վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել օգոստոսի 25-ից։

Անցած տուրում Արքայական թիմը 1:3 հաշվով պարտվել էր Մադրիդի «Աթլետիկոյին»։

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Ռեալը» սեպտեմբերի 27-ին կընդունի «Լաս Պալմասին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս