Բրազիլիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալի» 31-ամյա հարձակվող Նեյմարը ցանկանում է ապագայում վերադառնալ բրազիլական «Սանթոս», որպեսզի պատրաստվի 2026թ․ աշխարհի առաջնությանը, հաղորդում է Sport.es-ը։
Որոշ տվյալներով՝ Նեյմարի պայմանագիրն «Ալ Հիլյալի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Նեյմարը «Սանթոսի» սան է։ Նա ակումբի համակարգում է եղել 2003-2013 թվականներին։ Այնուհետեւ հանդես է եկել «Բարսելոնայում» եւ ՊՍԺ-ում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում