21:45  ,  25 սեպտեմբերի, 2023

«Ինտերը» Մխիթարյանի հետ կքննարկի նոր պայմանագիր կնքելու հարցը

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերը» կբանակցի Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ նոր պայմանագիր կնքելու հարցը։ Այդ մասին հայտնել է «Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան։

«Առաջիկայում մենք կնքննարկենք Մխիթարյանի նոր պայմանագիրը։ Շուտով տեղի կունենա նաեւ Դիմարկոյի պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցությունը։ Նա մարմնավորում է մեր ակումբը, գերազանց խաղացող է, եւ մենք հպարտ ենք, որ Ֆեդերիկոն մեր թիմում է»,- Մարոտայի խոսքը մեջբերում է Rai Radio1-ը։

Մխիթարյանի պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը, Դիմարկոյի պայմանագիրը՝ մինչեւ 2026թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս