21:29  ,  25 սեպտեմբերի, 2023

«Լիվերպուլը» երկարաձգեց պայմանագիրը Հունաստանի թիմի խաղացողի հետ

Անգլիական «Լիվերպուլը» երկարաձգել է պայմանագիրը Հունաստանի հավաքականի ձախ պաշտպան Կոնստանտինոս Ցիմիկասի հետ՝ կնքելով երկարաժամկետ պայմանագիր, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

27-ամյա ֆուտբոլիստը գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմում հանդես է գալիս 2020 թվականից՝ տեղափոխվելով հունական «Օլիմպիակոսից»։

Ցիմիկասը «Լիվերպուլի» հետ մասնակցել է 63  հանդիպման, կատարելով 12 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս