20:54  ,  25 սեպտեմբերի, 2023

Վահան Բիչախչյանը հրավեր է ստացել Հայաստանի հավաքականից առաջիկա խաղերին

Լեհական «Պոգոնի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հրավեր է ստացել ուկրաիացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմից առաջիկա խաղերին, հաղորդում է լեհական ակումբի մամուլի ծառայությունը՝ շնորհավորելով ֆուտբոլիստին այդ առիթով։

Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 12-ին Ռիգայում Լատվիայի թիմի դեմ կանցկացնի Եվրո-2024-ին ընտրական մրցաշարի հանդիպում։ Հոկտեմբերի 17-ին Հայաստանի թիմն ընկերական խաղում կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս