19:55  ,  25 սեպտեմբերի, 2023

«Արարատ-Արմենիան» ուժեղ էր «Ալաշկերտից» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 9-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ընդունեց «Ալաշկերտին» եւ հաղթեց 3:1 հաշվով։

Վարդան Մինասյանի գլխավորած թիմից աչքի ընկան ռուսաստանցի կիսապաշտպան Նիկոլայ Կիպիանին,  գվինեացի հարձակվող Մոհամեդ Յատարան եւ նիգերիացի հարձակվող Տենտոնը։

«Արարատ-Արմենիան» 19 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։ Նույնքան միավոր ունի «Ալաշկերտը», որը երրորդն է։ Առաջատար «Փյունիկը» վաստակել է 23 միավոր։

Հայաստանի առաջնություն, 9-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ»՝ 3:1 (տեսանյութ)

Նիկոլայ Կիպիանի, 12, Մոհամեդ Յատարա, 34, Տենտոն, 90+7, 11մ - Կարեն Նալբանդյան, 90+9

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս