Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալի» գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժորժե Ժեզուշի եւ թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարի հարաբերությունները սրվել են։ Ֆուտբոլիստը պահանջել է գլխավոր մարզիչի պաշտոնանկությունը, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Ասիական Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում «Ալ Հիլյալը» 1:1 հաշվով ոչ ոքի էր խաղացել Ուզբեկստանի «Նավբահորի» հետ։ Մարզիչը դժգոհել էր, որ Նեյմարը վատ է խաղացել։
Դրանից հետո «Ալ Հիլյալի» ղեկավարությունը մարզիչին զգուշացրել է, որ առաջիկա հանդիպումներում հաղթանակներ չունենալու դեպքում, նա կհեռացվի։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում