Ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդի» հարձակվող Էդգար Սեւիկյանը հրավեր է ստացել Հայաստանի ազգային հավաքականից, հաղորդում է ռուսական ակումբի կայքը։
Էդգար Սեւիկյանը Հայաստանի հավաքականում կլինի հոկտեմբերի 9-18-ը։
Նա ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմի հետ հոկտեմբերի 12-ին Ռիգայում կմասնակցի Լատվիայի թիմի դեմ Եվրո-2024-ի ընտրական հանդիպմանը եւ հոկտեմբերի 17-ին ընկերական հանդիպմանը Հյուսիսային Մակեդոնիայի թիմի հետ Ստրումիցայում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում