17:54  ,  25 սեպտեմբերի, 2023

«Փյունիկը» հաղթեց «Շիրակին» եւ առաջինն է (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 9-րդ տուրում փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» տնային խաղում մրցեց Գյումրիի «Շիրակի» հետ։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն առավելության հասավ 1:0 հաշվով։ Միակ գոլը 5-րդ րոպեին խփեց վենեսուելացի հարձակվող Խոսե Կարաբալյոն։

Հանդիպումը տեղի ունեցավ «Շիրակի» ստադիոնում, քանի որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան զրկել է «Փյունիկին» Երեւանի «Հանրապետական», Աբովյանի եւ Արմավիրի քաղաքային ստադիոններում խաղալու հնարավորությունից։

«Փյունիկը» 23 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ալաշկերտից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Շիրակը» վերջինն է՝ 3 միավոր։

Հայաստանի առաջնություն, 9-րդ տուր

«Փյունիկ» - «Շիրակ»՝ 1:0 (տեսանյութ)

Խոսե Կարաբալյո, 5

Հեռացում՝ Սերգեյ Վակուլենկո («Փյունիկ»), 87, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում