Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» ավստրիացի հարձակվող Մարկո Արնաուտովիչը ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել եւ բաց կթողնի մոտ 2 ամիս, հաղորդում է Sky Sport Italia-ն։
Մարկո Արնաուտովիչը վնասվածքը ստացել էր «Էմպոլիի» դեմ Իտալիայի առաջնության 5-րդ տուրի խաղում եւ փոխարինվել։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն այդ խաղում հաղթել էր 1:0 հաշվով։
Ընթացիկ մրցաշրջանում Մարկո Արնաուտովիչը «Ինտերի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 7 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում