13:55  ,  25 սեպտեմբերի, 2023

Արսեն Զախարյանը վարակվել է կորոնավիրուսով

Իսպանական «Ռեալ Սոսիեդադի» եւ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է tass.ru-ն։

«Արսենը վերականգնվում է կորոնավիրուսից հետո։ Նրան դեռ անհրաժեշտ է աշխատանք կատարել թիմի հետ։ Դեռ հնարավոր չէ ասել, թե երբ Զախարյանը դուրս կգա խաղադաշտ»,- հաղորդել են «Ռեալ Սոսիեդադի» մամուլի ծառայությունից։

Արսեն Զախարյանն անցած ամիս է Մոսկվայի «Դինամոյից» տեղափոխվել «Ռեալ Սոսիեդադ»՝ կնքելով վեց տարվա պայմանագիր։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Զախարյանը մասնակցել է երեք հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում