Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Մադրիդի «Աթլետիկոյից» կրած 1:3 հաշվով պարտությունն Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում։
«Մենք վատ սկսեցինք մրցախաղը, վճռական չէինք գործում, իսկ երբ մրցակիցը գոլ խփեց, սկսեց թելադրել իր խաղը։ Նրանք մեզնից լավ խաղացին։
Մենք փխրուն էինք պաշտպանությունում, կոմպակտ չէինք։ Նրանք երեք գոլերն էլ խփեցին կենտրոնական պաշտպաններին միջեւ առաջացած բաց գոտիներով։
Անարդար է Մոդրիչին մատնանշելը։ Նա մյուսների նման ոչ այքան լավ խաղաց այս անգամ։
Ակնհայտ է, որ երբ թիմը չի կատարում իմ առաջադրանքները, դա իմ պատասխանատվությունն է։ Բայց մի անհանգստացեք, ես ունեմ լայն ուսեր։ Նվազագույնը, որ կարող եմ անել՝ պատասխանատվություն ընդունելն է։ Այս պարտությունը կարող է մեր խաղը լավացնելու հնարավորություն դառնալ»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն։
«Ռեալը» 5 հաղթանակից հետո առաջին պարտությունը կրեց եւ 15 միավորով երրորդ տեղում է։ «Աթլետիկոն» 5-րդն է՝ 10 միավոր։ Առաջատարը «Բարսելոնան» է՝ 16 միավոր։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնան»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում