12:27  ,  25 սեպտեմբերի, 2023

Մադրիդի «Աթլետիկոյի» ռեկորդը

Մադրիդի «Աթլետիկոն» Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալին» 3:1 հաշվով պարտության մատնելու շնորհիվ գրանցեց ակումբային ռեկորդ։

Պատմության մեջ առաջին անգամ «Աթլետիկոն» «Ցիվիտաս Մետրոպոլիտանո» տնային ստադիոնում տարավ 11 անընդմեջ հաղթանակ, հաղորդում է Opta-ն։

Նախորդ տնային հանդիպումներում արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթել էր Բիլբաոյի «Աթլետիկին» (1:0), «Սեւիլիային» (6:1), «Վալենսիային» (3:0), «Բետիսին» (1:0), «Ալմերիային» (2:1), «Մալյորկային» (3:1), «Կադիսին» (5:1), «Օսասունային» (3:0), «Ռեալ Սոսիեդադին» (2:1) եւ «Գրանադային» (3:1)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում