11:45  ,  25 սեպտեմբերի, 2023

«Բավարիան» պատրաստ է ռեկորդային գին վճարել «Բարսելոնայի» խաղացողի համար

Գերմանիայի չեմպիոն «Բավարիան» մտադիր է ձեռք բերել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրիին։

Մյունխենյան ակումբը պատրաստ է 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 120 միլիոն եվրո, ինչը կլինի ռեկորդային «Բավարիայի» համար, հաղորդում է Todofichajes-ը։

Պեդրին 2019 թվականին «Լաս Պալմասից» 17,5 միլիոն եվրոյով է տեղափոխվել «Բարսելոնա», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Transfermarkt-ը Պեդրիի տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում