11:06  ,  25 սեպտեմբերի, 2023

Օսիմենը փոխարինվելուց հետո վիճել է «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիայի հետ

Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը վիճել է նեապոլյան թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիայի հետ «Բոլոնիայի» դեմ Ա Սերիայի 5-րդ տուրի խաղում փոխարինվելիս, հաղորդում է Football Italia-ն։

Օսիմենը նյարդայնացած հարցրել է մարզիչին, թե ինչու նա չի խաղում երկու հարձակվողներով։

«Նապոլին» «Բոլոնիայի» հետ հանդիպումն ավարտել էր ոչ ոքի՝ 0:0:

«Նապոլին» 8 միավորով 7-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում