10:37  ,  25 սեպտեմբերի, 2023

Սիմեոնե․ Մորատան անհավանական ֆուտբոլ ցուցադրեց «Ռեալի» դեմ

Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է 3:1 հաշվով հաղթանակը Մադրիդի «Ռեալի» նկատմամբ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի տնային խաղում։

«Ուրախ եմ, որ թիմը շատ լավ խաղաց մադրիդյան դերբիում։ 2:0 հաշվի ժամանակ հաճախ էինք նահանջում՝ մրցակցին թույլ տալով խաղալ այն գոտիներում, որոնցում նա առավել վտանգավոր է։

Երկրորդ խաղակեսում մենք կարող էինք եւ պարտվել, եթե շարունակեինք այդպես խաղալ։ Մորատայի երկրորդ գոլը մեզ վերադարձրեց ճիշտ ուղու վրա։ Գիտեինք, որ մրցակիցը խնդիրներ ունի եզրերում։ Այս անգամ մեր ֆուտբոլիստներն ավելի լավ խաղացին, երկրպագուների աջակցությունն էլ օգնեց։

Մորատան անհավանական ֆուտբոլ ցուցադրեց։ Գոլերից բացի նա մասնակցեց համառ պայքարին։ Մեզ պետք է այսպիսի Մորատա։ Մենք կարող ենք միասին հասնել այն ամենին, ինչ ցանկանում է նա»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Marca-ն։

30-ամյա Մորատան Իսպանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 4 հանդիպման, խփել 3 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս