23:50  ,  24 սեպտեմբերի, 2023

Մ-20 ԱԱ․ Մարիամ Մկրտչյանը՝ միանձնյա առաջատար

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում անցկացվող շախմատի կանանց աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում չորս տուրից հետո միանձնյա առաջատարն է Հայաստանի ներկայացուցիչ Մարիամ Մկրտչյանը։ 

Նա տարել է չորս հաղթանակ եւ կեսական միավոր առաջ է 2-7-րդ տեղերը բաժանող շախմատիստուհիներից։

Հայաստանի մյուս մասնակից Ասյա Եդիգարյանն ունի 2,5 միավոր։ 

Տղամարդկանց պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը 4 հնարավորից վաստակել է 3 միավոր։

Առաջնությունում կանցկացվի 11 տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում