22:48  ,  24 սեպտեմբերի, 2023

ԱԱ. Սլավիկ Գալստյանը նվաճեց Փարիզ-2024-ի ուղեգիր

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը (67 կգ) նվաճեց Փարիզ-2024-ի ուղեգիր։

Օլիմպիական ուղեգրի համար պայքարում աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիրը գոտեմարտեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ամանտուր Իսմաիլովի հետ եւ հաղթեց 8:0 հաշվով։

Հիշեցնենք, որ Սլավիկ Գալստյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում  0:7 հաշվով պարտվել էր Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եւ Ասիայի չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Ռեզա Գերային:

Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականը պայքարն աշխարհի առաջնությունում ավարտեց 2 մեդալով եւ երեք օլիմպիական ուղեգրով: Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր դարձավ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), բրոնզե մեդալակիր՝ Մալխաս Ամոյան (77 կգ):

Հայաստանի հավաքականից Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճեցին Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը եւ Սլավիկ Գալստյանը։

Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում 5-րդն է։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական քաշային կարգերն են` 60 կգ, 67 կգ, 77 կգ, 87 կգ, 97 կգ եւ 130 կգ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս