20:01  ,  24 սեպտեմբերի, 2023

«Արարատն» ու «Ուրարտուն» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 9-րդ տուրում չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուն» հյուրընկալվեց «Արարատին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

10-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Ուրարտուի» ռուսաստանցի կիսապաշտպան Թեմուր Ջիկիան։

39-րդ րոպեին «Արարատից» հավասարությունը վերականգնեց հարձակվող Ռազմիկ Հակոբյանը։

«Ուրարտուն» 17 միավորով երրորդն է, «Արարատը» 7-րդ տեղում է՝ 11 միավոր։

Հայաստանի առաջնություն, 9-րդ տուր

«Արարատ» - «Ուրարտու»՝ 1:1 (տեսանյութ)

Ռազմիկ Հակոբյան, 39 - Թեմուր Ջիկիա, 10

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում