19:37  ,  24 սեպտեմբերի, 2023

Տիկնիզյանի գոլի շնորհիվ «Լոկոմոտիվը» հաղթեց «Զենիթին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» Պետերբուրգում հյուրընկալվեց չեմպիոն «Զենիթին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

«Լոկոմոտիվի» հաղթական գոլն ավելացված առաջին րոպեին խփեց Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը, որն ավելացված 6-րդ րոպեին հեռացվեց երկրորդ դեղին քարտի համար։

«Լոկոմոտիվը» 15 միավորով 6-րդն է, «Զենիթը» երրորդն է՝ 17 միավոր։

Ռուսաստանի առաջնություն, 9-րդ տուր

«Զենիթ» - «Լոկոմոտիվ»՝ 1:2

Մատեո Կասիերա, 22 - Մաքսիմ Գլուշենկով, 60, Նաիր Տիկնիզյան, 90+1

Հեռացում՝ Նաիր Տիկնիզյան, 90+6, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում