10:05  ,  24 սեպտեմբերի, 2023

ԱԱ․ Բրազիլիայի հավաքականի կազմը Վենեսուելայի եւ Ուրուգվայի դեմ

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդո Դինիզը հրապարակել է կազմը, որը կպատրաստվիի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին։

Հոկտեմբերի 12-ին Բրազիլիայի հավաքականը կմրցի Վենեսուելայի, հոկտեմբերի 17-ին՝ Ուրուգվայի հետ։ 

Բրազիլիայի հավաքական

Դարպասապահներ․ Ալիսոն («Լիվերպուլ»), Էդերսոն («Մանչեսթեր Սիթի»), Լուկաս Պերի («Բոտաֆոգո»)։

Պաշտպաններ․ Մագալյանս (Արսենալ»), Բրեմեր («Յուվենտուս»), Մարկինյոս (ՊՍԺ), Նինո («Ֆլումինենսե»), Դանիլո («Յուվենտուս»), Վանդերսոն («Մոնակո»), Կայո Էնրիկե («Մոնակո»), Ռենան Լոդի («Մարսել»)։

Կիսապաշտպաններ․ Անդրե («Ֆլումինենսե»), Գիմարայեշ («Նյուքասլ»), Ժերսոն («Ֆլամենգո»), Կազեմիրո («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռաֆայել Վեյգա («Պալմեյրաս»)։

Հարձակվողներ․ Ռաֆինյա («Բարսելոնա»), Գաբրիել Ժեզուս («Արսենալ»), Մատեուս («Վուլվերհեմփթոն»), Նեյմար («Ալ Հիլյալ»), Ռիշարլիսոն («Տոտենհեմ»), Ռոդրիգո («Ռեալ Մադրիդ»), Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս