Մյունխենի «Բավարիայի» նորեկ, Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը Բունդեսլիգայի ռեկորդ է սահմանել Գերմանիայի առաջնության 5-րդ տուրում «Բոխումին» 3 գոլ խփելու եւ 2 գոլային փոխանցում կատարելու շնորհիվ, հաղորդում է Squawka-ն։ «Բավարիան» հաղթել էր 7:0 հաշվով։
Հարի Քեյնը Բունդեսլիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որին հաջողվել է առաջին 5 խաղում խփել 7 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
Այս ամռանը «Բավարիան» Հարի Քեյնի տրանսֆերի համար «Տոտենհեմին» վճարել է 100 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում