Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Ղարիբյանը (60 կգ) բրոնզե մեդալ չնվաճեց:
2020 թվականի Եվրոպայի չեմպիոնը բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցեց Չինաստանի ներկայացուցիչ Լիգուո Չաոյի հետ եւ համառ պայքարում պարտվեց վերջին վայրկյանին:
2020 թվականի Եվրոպայի չեմպիոնը Բելգրադի մրցագորգում երեք հաղթանակ տանելուց հետո (9:0, 3:1, 1:1), կիսաեզրափակիչում պարտվել էր օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Ասիայի կրկնակի չեմպիոն Ճապոնիան ներկայացնող Կյենիչիրո Ֆումիտային(1:5):
Քիչ անց աշխարհի առաջնության 5-րդ չեմպիոնության համար կպայքարի Արթուր Ալեքսանյանը (97կգ):
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի եւ Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում ոսկե մեդալը կվիճարկի Պանամերկյան խաղերի եւ Պանամերիկյան առաջնության չեմպիոն, Կուբայի ներկայացուցիչ Գաբրիել Ալեխանդրո Ռոսիլյո Քինդելանի հետ: Նշենք, որ գյումրեցի ըմբիշը Բելգրադի մրցագորգում 4 հաղթանակ տանելուց հետո (10:4, 9:0, 9:0, 9:0) դուրս է եկել եզրափակիչ:
Աշխարհի առաջնության երրորդ մրցումային պայքարի մեջ մտած Հայաստանի ներկայացուցիչներից Սլավիկ Գալստյանը չորս հաղթանակ տանելուց հետո (8:0, 8:7, 10:0, 9:0 ) կիսաեզրափակիչում կասկածելի մրցավարության արդյունքում պարտվեց կիսաեզրափակիչում: սեպտեմբերի 24-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի: Եվրոպայի բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանը (63 կգ) բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել եւ սփոփիչ գոտեմարտեր կանցկացնի: Գեւորգ Թադեւոսյանը (87 կգ) պարտվել է եւ լքել պայքարը:
Կիսաեզրափակիչում կասկածելի մրցավարության արդյունքում 3:5 հաշվով զիջեց Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր ադրբեջանցի Հասրաթ Ջաֆարովին:
Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականից բրոնզե մեդալակիր է դարձել Մալխաս Ամոյանը (77կգ): Աշխարհի չեմպիոն, արդեն կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Մ23 աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 9:7 հաշվով հաղթել է աշխարհի եւ Ասիայի փոխչեմպիոն, Ղազախստանի ներկայացուցիչ Դեմեւ Ժադրաեւին:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը ըմբիշների առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարն է: Հայաստանի հավաքականից Փարիզի Օլիմպիական խացերի ուղեգրեր են արդեն նվաճել Արթուր Ալեքսանյանը եւ Մալխաս Ամոյանը: Հունահռոմեակ ոճի ըմբշամարտի օլիմպիական քաշային կարգերն են` 60 կգ, 67 կգ, 77 կգ, 87 կգ, 97 կգ եւ 130 կգ:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 24-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում